211652_close_icon
views-count688 դիտում article-date 21:32 09-06-2020

ԱԻՆ աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ը՝ ինքնամեկուսացած․ Ցոլակյան

Պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին « Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն»,– ասել է Ցոլակյանը: Նախարարը տեղեկացրել է, որ ԱԻՆ աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից:

Նմանատիպ նյութեր