Օդեսայում բողոքի ցույց է տեղի ունեցել. ցուցարարները պահանջել են Սաակաշվիլիի հրաժարականը
Օդեսայում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը:
Ակտիվիստները փակել են Գայդարի անվան փողոցը և «Սաակաշվիլի, տուն գնա» և «Սաակաշվիլին ռազմական հանցագործ է» գրառումներով պաստառներ թափահարել:
«Մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Օդեսան պետք է ունենա տեղի նորմալ ղեկավար, ով կպաշտպանի նրա շահերը, այլ ոչ խելագար ռազմական հանցագործ»,-ասել է ակտիվիստներից Միխայիլ Կոշելյովը:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները փողոց են դուրս բերել կարմիր փողկապով այծի: