211652_close_icon
views-count87305 դիտում article-date 13:18 09-06-2020

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ավանում հեղինակություն համարվող 45-ամյա տղամարդուն դիտավորյալ վրաերթ կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ՝ հայտնաբերվել է հունիսի 7-ին Ավան վարչական շրջանում նույն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ավագյանին դիտավորությամբ վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արամ Մանձիկյանին, ով եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով։ Opel-ի վրա հայտնաբերվել են վնասված հատվածներ, ինչպես նաև վրաերթի ենթարկվածի մատնահետքերը։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններր քննչական բաժին։ Ա. Մանձիկյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/08/1156840/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի էր ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից՝ Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ: Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը՝ հույս ունենալով, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Ավանում հայտնի անձնավորություն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր