211652_close_icon

Քննարկվել է աթլետիկայի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը

views-count955 դիտում article-date 18:59 08-06-2020
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ 214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի համավարկին առնչվող առողջապահական առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր։ Նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով նպաստել մարզաձևի առաջընթացին։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարանտինի ընթացքում 88 տոկոսով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը։ Բնակչությունն առավելապես զբաղվել է վազքով և քայլքով ։ Պետք է ոգեշնչել այդ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն ձեռք բերած սովորությունները,- ասել է աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեն։

Նմանատիպ նյութեր