211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:23 08-09-2021

Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։

«Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,-տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր