Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է 481.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.67 դրամ (նվազել է 2.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 610.15 դրամ (աճել է 1.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.06 դրամ (աճել է 0.05 դրամով)։