211652_close_icon
views-count4362 դիտում article-date 09:29 08-06-2020

Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն․ Factor.am

[url=https://factor.am/257476.html?fbclid=IwAR1_79b9s0STy1YAGRBYux1XYBvnNA5uHKpWl-ATsi0bn8ia59tI6fV3AEE]Factor.am[/url]-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։ Նշվում է, որ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը: Երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր