211652_close_icon
views-count5443 դիտում article-date 23:56 07-06-2020

Կարեն Հարությունյան. Եթե դեռ չեք եղել Լոռի բերդում, անպայման գնացեք

Կարեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանից Ապարանով Ստեփանավան, հետո՝ Լոռի բերդ - Օձուն - Ալավերդի - Սանահին - Նոյեմբերյան - Իջևան - Դիլիջան - Սևան - Երևան։ Ընդհանուր՝ 440 կմ։ Այս ճանապարհով հարյուր անգամ էլ որ անցնես, միշտ նորից բացահայտելու ես։ Ստեփանավանից Ալավերդի ներքին ճանապարհը, որ անցնում է Ձորագետի կիրճի երկայնքով, կտավների հրաշք հավաքածու է։ Ճանապարհի վիճակը շատ լավ է։ Եթե դեռ չեք եղել Լոռի բերդում, անպայման գնացեք։ (Երևանից ընդամենը երեք ժամ է)։ Հունիսին կանաչն է գերակշռում։ Մի ամիս հետո արդեն դեղինը կիշխի։ Ալավերդուց մինչև Շնող ճանապարհը վատն է, բայց վերակառուցում են, լայնացնում։ Մի ուրիշ հրաշք ճանապարհ է Ալավերդի – Վանաձորը։ Բայց մի քիչ սպասել է պետք, մինչև վերջապես վերականգնվի։ (Ֆեյսբուքը նկարները հակառակ ժամանակագրությամբ դասավորեց)»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր