211652_close_icon
views-count3910 դիտում article-date 09:48 07-06-2020

Արդար լինելու համար նշեմ, որ արտակարգ դրության պայմաններում «չեղած» քաղաքապետը ամեն դեպքում մեկ-երկու «շատ կարևոր» գործառույթ կատարել է ՝ թեկուզ և օրենքի խախտումներով

Արմեն բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելիներս, Կորոնավիրուսի համաճարակի այս վիճակի համար սխալ է մեղադրել վարչապետին , պարետին կամ առողջապահության նախարարին, քանի որ նրանք հիմնականում գործել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության խորհուրդներով ՝ ինչպես գրեթե բոլոր երկրները։ Գաղտնիք չէ, որ համաճարակի տարածման օջախների են վերածվում այն քաղաքները, որտեղ կան օդանավակայաններ ու բնակչության մեծ քանակ և մեր երկրում այդպիսի քաղաքը Երևանն է ։Այդ դեպքում ինչու՞ է մեր մոտ այսքան վատ վիճակ։ Պատասխանը մեկն է. Երևանը ՉՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ և այս վիճակի ամենամեծ պատասխանատուն «չեղած » քաղաքապետն է, որը այս ընթացքում զբաղված էր միայն իր անձի անվտանգությամբ և երբեմն քաղաքապետի իմիտացիա էր ստեղծում անմարդաբնակ վայրերից ուղիղ եթերներ կազմակերպելով ։ Արդար լինելու համար նշեմ, որ արտակարգ դրության պայմաններում «չեղած» քաղաքապետը ամեն դեպքում մեկ-երկու «շատ կարևոր» գործառույթ կատարել է ՝ թեկուզ և օրենքի խախտումներով: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպիսի ահռելի աշխատանքներ են տարվում աշխարհի խոշոր քաղաքներում և մեր հարևան երկրների մարաքաղաքներում նրանց քաղաքապետերի կողմից։ Եվ, քանի որ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելը քաղաքապետի ՈՒՂԻՂ լիազորությունն է, ուրեմն այս վիճակի ամենամեծ պատասխանատուն Երևանի «չեղած» քաղաքապետն է և քաղաքային իշխանությունները ,որոնց թերացումները նույնպես գալիս են քաղաքապետ չունենալու հանգամանքից ։ Այո՛, նաև մենք՝ հանրությունն էլ ունենք մեր մեղքի բաժինը, որ պատշաճ կերպով չենք հետևում պարետատան ցուցումներին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երևանցիներիս կոչ եմ անում ինքնակազմակերպվենք և խստորեն հետևենք վարչապետի և պարետատան ցուցումներին ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր