211652_close_icon
views-count25421 դիտում article-date 18:59 06-06-2020

Վորոնեժում սահմանապահները Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել. բացառիկ կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am. Լրացված

Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել․ ապրանքի հսկայական խմբաքանակը Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում է հայտնաբերվել, հայտնում է Вести Воронеж կայքը։ Պիտակներից դատելով՝ կարելի է ասել, որ ծխախոտի ամբողջ խմբաքանակը Հայաստանում է արտադրվել։ Ծխախոտային արտադրանքի համար պարտադիր համարվող ակցիզային դրոշմանիշներ և հատուկ պիտակներ ապրանքի վրա չեն եղել։ Հայտնի է, որ վերջին մեկ ամսում սա Հայաստանից ներմուծված ծխախոտի երկրորդ խոշոր խմբաքանակն է։ Ապրիլի վերջին նման ծխախոտ առգրավել են նաև Կրասնոդարի սահմանապահները: Փորձագետները Վորոնեժում առգրավված ծխախոտի ընդհանուր վաճառքի գինը 70 միլիոն ռուբլի են սահմանել։ Հայաստանում մաքսանենգ առևտրի պատճառով մեծ սկանդալ է սկսվել։ Երկրի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը այս անօրինական բիզնեսի կազմակերպման համար մեղադրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/06/tabac/3309522?fbclid=IwAR3WIhP_LkJRSoHx47_glyA_8F4jCTRYvMUCUREtYjY1_ktTE-pT9jq4K0U]Tert.am[/url]-ում: *** Ավելի ուշ հրապարակման վերաբերյալ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշված է. [b]«Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումների։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից: Ի դեպ հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր