Վիեննայում ձերբակալվել են ուկրաինացիներ, ովքեր ցանկացել են մաքսանենգ ճանապարհով 150 տուփ ծխախոտ անցկացնել
Ավստրիայի մայրաքաղաքում Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու` ծխախոտային խոշոր ծավալի արտադրանքը մաքսանենգ ճանապարհով անցկացնելու համար: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանության միգրացիոն բաժանմունքը հատուկ օպերացիա է անցկացրել Վիեննայի երկաթգծային կայարանում: Ոստիկանության աշխատակիցները ստուգել են երկու ուկրաինացիների ուղեբեռը և դրանում հայտնաբերել ծխախոտի 150 տուփ: Ուկրաինացիները ցանկացել են ծխախոտներն անցկացնել մաքսանենգ ճանապարհով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: