211652_close_icon
views-count2875 դիտում article-date 16:26 06-06-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական համագործակցության և կառուցողական երկխոսության ընդլայնումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ապագայում ևս կշարունակեն ամրապնդել հաստատված բարիդրացիական, ջերմ ու փոխշահավետ հարաբերությունները: Նա Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:

Նմանատիպ նյութեր