Կորոնավիրուսով առողջացածների թվի մեջ ներառված են միայն ծանր և առանձնապես ծանր հիվանդները, այդ է պատճառը, որ առողջացածների թիվը քիչ է. Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2020/06/05/Pashinyan/3309076]Tert.am[/url] -ը գրում է. Նախկինում մենք այդ թվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր և առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացման վիճակում: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վերջերս ՀՀ-ում կորոնավիրուսով առողջացածների թիվը քիչ է:
«Ես կարող եմ բերել իմ և մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, և եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանք առանց որևէ բժշկական միջամտության, այդ դեպքում մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում»,- բացատրեց նա:
Նա նշեց, որ բազմաթիվ ասիմպտոմ հիվանդներ սպասում են որոշ ժամանակ, եթե, իհարկե, բարդություն չի լինում, որից հետո տեղի է ունենում բուժումը, ու այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթերով․ «Իսկ ծանր և առանձնապես ծանր հիվանդերի բուժումը, ցավոք սրտի, ավելի երկար է տևում և դա է այն հիմնական պրոբլեմը, որն ուզում ենք լուծել»