«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նախարարը;
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/31/1151268/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանում COVID-19 վիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի։