211652_close_icon
views-count30852 դիտում article-date 21:54 05-06-2020

Լոռու մարզում. անհայտ անձը կամ անձինք կոտրել են արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարը: Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Գյումրիից ժամանած հատուկ մասնագետները վերանորոգել են արագաչափը ու հիմա այն անխափան «աջուձախ» նկարահանում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր