211652_close_icon
views-count27030 դիտում article-date 11:47 06-12-2015

Երևանում գիշերը անհայտ անձը կամ անձինք կոտրել են Toyota Raf 4-ի և Toyota Vitz-ի ապակիները և այնտեղից կատարել գողություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 6-ին, անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 26/1 շենքի բակում կայանված Toyota Raf 4 մակնիշի 91 OՍ 001 համարանիշի և Toyota Vitz մակնիշի 34 OZ 969 համարանիշի ավտոմեքենաներից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը Toyota Raf 4-ի վրայից հատուկ նյութերի միջոցով փարձում է վերցնել մատնահետքեր: Հանցագործը կան հանցագործները կոտրել են Toyota Raf 4-ի հետևի ձախ դռան ապակին, նույն եղանակով էլ կոտրել են Toyota Vitz-ը և վերջինի միջից հափշտակել նոթբուք: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական խումբը` ավագ հետաքննիչ Անդրանիկ Մելիքյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր