Ռոնալդուն դարձավ 1 մլրդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որի եկամուտները գերազանցեցին միլիարդ դոլարի ցուցանիշը:
35-ամյա պորտուգալացին պատմության մեջ դարձավ ընդամենը երրորդ մարզիկը, որը կարիերայի ընթացքում վաստակում է 1 մլրդ դոլար: Նախկինում այդ ցուցանիշին հասել էին գոլֆիստ Թայգեր Վուդսն ու բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը:
Ռոնալդուն իր 17-ամյա կարիերայի ընթացքում 650 միլիոն դոլարը վաստակել է տարբեր ակումբներից աշխատավարձ ստանալով: Մնացած գումարները նա ստացել է տարբեր հովանավորների հետ պայմանագրերով:
2019 թվականին Ռոնալդուն վաստակել էր 105 մլն եվրո: