547 դիտում
15:16 05-06-2020
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը:
«Ժառանգության» հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի եւ նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից: Ի հեճուկս գործող օրենսդրական կարգավորումների՝ որոշվեց ԱԺ-ին օժտել իրավասությամբ չեղարկելու հանրաքվեն:
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն միայն իշխող խմբակցության ձայների շնորհիվ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը՝ ապացուցելով գործող խորհրդարանի գործունակության կորուստը:
«Ժառանգությունն» արձանագրում է, որ այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ նեքաղաքական դաշտում, այն խախտում է իշխանությունների տարանջատման եւ հակակշիռների ստեղծման ժողովրդավարական հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով մեծամասնություն ունեցող ուժերին օրենքները ծառայեցնել խմբիշխանության պահպանման հատվածական շահերին:
«Ժառանգությունը» վերստին արձանագրում է՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ եւ կազմակերպված մշակումն է եւ այս օրակարգով հանրաքվեի ապահովումը:
Նմանատիպ նյութեր
2621 դիտում
22:15 13-12-2015
2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է. ԿԸՀ
2321 դիտում
16:21 08-02-2020
Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին
3462 դիտում
09:23 17-09-2019
Մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվում էր, Փաշինյանը հայտարարեց Վանեցյանի պաշտոնանկության մասին «168 ժամ».
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը