Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ:
Այս մասին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:
Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: