Էդմոն Մարուքյանին զարմացրել է ՊԵԿ նախագահի հրաժարականը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին զարմացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը:
Այս մասին Է. Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
«Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը: Եթե քննադատել ենք, շատ քիչ ենք նրան քննադատել կամ առհասարակ չենք քննադատել: Զարմացած եմ»,- ասաց նա: