211652_close_icon
views-count661 դիտում article-date 11:09 05-06-2020

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Մնում է լինենք կարգապահ: Ծնողներին խնդրում ենք երեխաների ճանապարհելիս ենթարկվել կարգադրիչների և ոստիկանության հրահանգներին, մեքենաները կայանել Ազատության պողոտայում, երեխաներին սպասել ոչ թե բակերում, այլ պողոտայում: Շատ շնորհակալություն համագործակցության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր