211652_close_icon
views-count686 դիտում article-date 06:31 05-06-2020

«Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն». Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Գործող իշխանությունն ակնհայտորեն ի զորու չէ իր ուժերով հաղթահարելու համավարակի ահագնացող աճման հետևանքով անշեղորեն խորացող համակարգային ճգնաժամը: Նա գահավիժող արագությամբ կորցնում է իր հեղինակությունը՝ զուգահեռաբար կորցնելով նաև իրավիճակը վերահսկելու կարողությունը: Սթափվելու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունն ամեն կերպով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, ինչի նպատակով այն լղոզում է կամ ուղղակի բարդում է ժողովրդի վրա: Բազմիցս հայտարարել ենք, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը կարող է լինել հասարակական-քաղաքական և մասնագիտական ներուժի համազգային ներառականության վրա հիմնված հակաճգնաժամային անցումային կառավարումը: Միայն այդպես հնարավոր կլինի ձևավորել ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ մասնագիտական որակ, սոցիալական կապիտալ և իշխանության աներկբա հեղինակություն: Ազգային-ժողովրդավարական բևեռը, հաշվի առնելով ազգի և պետականության առջև ծառացող գոյութենական մարտահրավերները և պատրաստ լինելով ստանձնելու քաղաքական պատասխանատվության իր բաժինը, գործող իշխանությունից պահանջում է առողջ ուժերին և գործիչներին համախմբելու և ներառելու նպատակով կազմակերպել ազգային-քաղաքացիական լայն երկխոսություն: Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Նմանատիպ նյութեր