1680 դիտում
09:59 12-06-2019
Քաղաքական դատարկության քաոտիկ էֆեկտը. հանդիպակաց բևեռի խնդիր է առաջացել․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած գործընթացները հաճախ թողնում են քաոտիկ բնույթ: Պարբերական ակցիաներ տարբեր սոցիալական խնդիրներով, ճանապարհների փակում, քաղաքական տարաբնույթ ակցիաներ, նաև տնտեսա-քաղաքական, բնապահպանական Ամուլսարի կախված խնդիր: Եվ, իհարկե, այդ ամենն ավելի ու ավելի գեներացնելու հարցում շահագրգռություն ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր, որոնց հակազդելու հարցը բարձրացվել է անգամ վարչապետի մակարդակով: Դրան զուգահեռ, կան նաև խմբեր և անձինք, որոնք ամեն այդօրինակ առիթով, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս, ինչպես, օրինակ, Աբովյանի ընտրությանը իշխանության կամ հեղափոխության թեկնածուի պարտվելիս, հանրությանը սնուցում են խուճապով՝ հակահեղափոխության խուճապով, այդպիսով առաջացնելով նաև հակառակ և այլ հարակից ռեակցիաներ: Եվ, ի վերջո, այդ ամենին նպաստում է և այն, որ խիստ բազմազան ու հանրամատչելի է դարձել տեղեկատվական միջավայրը, մանիպուլյացիաների՝ անպատասխանատու մանիպուլյացիաների անսպառ հնարավորությամբ:
Այս ամենը առաջ է բերում երբեմն-երբեմն սրվող տպավորություն, որ Հայաստանում անկայունություն է, կամ դրանից հինգ րոպե պակաս: Մինչդեռ, խորքային առումով Հայաստանում չի կատարվում որևէ արտառոց բան, բացի այն, որ հեղափոխությունից հետո առաջացել է կարևորագույն մի խնդիր՝ քաղաքականության հանդիպակաց բևեռի խնդիրը: Մինչև հեղափոխություն այդ խնդիրը չի եղել, որովհետև եղել է ամբողջատիրական տնտեսա-քաղաքական համակարգ, որը զբաղեցրել է հանրային, քաղաքական բոլոր տարածությունները կամ ինքն է սահմանել, թե ով ինչքան զբաղեցնի, ում ինչքան թույլ տրվի, բաժանվի, քվոտավորվի, ով լինի խորհրդարանական, իսկ ով՝ արտախորհրդարանական ընդդիմություն, և այլն:
Հեղափոխությունից հետո այդ համակարգը չկա, նոր իշխանությունը, կառավարող նոր ուժը հրաժարվել է այդօրինակ բնույթից, որովհետև այն անխուսափելիորեն ենթադրում է ամբողջատիրականացում, կոռուպցիա և այլն: Այլ կերպ ասած, այդպիսին լինելու համար պետք է լինել ամբողջապես նախկին: Նախկին լինել հնարավոր չէ, որովհետև դա «սրտի ցանկության» հարց չէ այլևս, այլ հնարավորությունների: Նախկին համակարգն ինքն այլևս ավելի ու ավելի անկարող էր լինում մնալ այդպիսին, չիմանալով սակայն, թե ինչպես փոխվել՝ առանց փլուզվելու:
Ըստ այդմ, ներկայումս կա խնդիր՝ կառավարող ուժը չի ուզում արհեստականորեն վերցնել կամ բաշխել այն, ինչ դուրս է մնում իր հասարակական-քաղաքական, տնտեսական ծածկույթից: Մյուս կողմից, սակայն, չկան նոր որակի և բնույթի ուժեր, որոնք կզբաղեցնեն մնացյալ տարածությունը: Անվանական առումով, կարծես թե կան զբաղեցնողներ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նրանք արտահայտում են ոչ թե հանրային, այլ կորպորատիվ բնույթի նեղ շահեր, պարզապես հանրության և պետության անունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
09:53 17-01-2017
Ընտրություններից առաջ քաղաքական բանավեճի բացակայությունը դաշտի դատարկության ցուցիչ է. «168 ժամ»
7823 դիտում
10:18 25-08-2018
Բուհերի ուսումնական մասերն ու դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը