211652_close_icon
views-count2506 դիտում article-date 09:38 22-06-2025

Իրանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ իր շահերը պաշտպանելու համար. Աբբաս Արաղչի

Իրանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո իր շահերը պաշտպանելու համար:

Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Նա կարծում է, որ հարձակումը կունենա հեռուն գնացող հետեւանքներ:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը տարածաշրջանում դարձել են «լեգիտիմ թիրախ»:

Նշենք, որ Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են ԱՄՆ-ն:
 

Նմանատիպ նյութեր