Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Արարատ Միրզոյան
«Հուսով եմ, որ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել, և, եթե կարող ենք այդ եզրույթը կիրառել, առողջացնել մեր հարաբերությունները, վերադառնալ ապրանքներին: Հուսով եմ, որ այդ սահմանափակումները առաջիկայում դուրս կգան»․ այս մասին ԱԺ-ում 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտահանմանը: