Միխայիլ Ցորկ. «Բավարիային» հասնելը անհույս գործ է
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» հետ մրցակցությունը՝ չեմպիոնության համար պայքարում:
«Մեր կարծիքով՝ առաջնությունում ամեն ինչ արդեն որոշված է։ Պետք է խոստովանել, որ «Բավարիային» այս իրավիճակում արդեն հասնել չի լինի։ Մենք նպատակադրված ենք Բունդեսլիգայում երկրորդ տեղը պահպանելու ուղղությամբ»,- Ցորկի խոսքերն է փոխանցում «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բավարիան»՝ 67 միավորով։ Դորտմունդցիները 60 միավորով 2-րդ տեղում են։ Լավագույն եռյակը եզրափակում է «Լայպցիգը» 58 միավորով։ Բունդեսլիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է 5 տուր։