7842 դիտում
09:07 02-07-2016
Լարսում փողով «գործ են անում», իսկ հերթագրվածներն անհույս սպասում են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն անվճար ՀՀ է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:
Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից երեկ ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից ու Լարսում փողով «գործ են անում»:
Արայիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը 2 անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում:
Փոխարենը հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի և Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչևդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով:
«Հունիսի 22-ից այստեղ ենք: ԱԻՆ-ից եկան-ասացին, որ հերթագրում են, որ անվճար չվերթներ պետք է լինի դեպի Երևան: Հերթագրվեցինք: Առաջին մի քանի չվերթի ժամանակ մեր հերթը զիջեցինք հիվանդ, տարեց մարդկանց, երեխաներին, հիմա մեր հերթը չի հասնում:
Անցակետից 20 կմ հեռավորության վրա կանգնած ենք: Ամեն օր ժամը 17:00-ին գնում ենք Լարս, հերթագրվում, հետ գալիս: Ստացվում է, ամեն օր 100 կմ գնում գալիս ենք: Արդեն 5-6 ինքնաթիռ է իջել Երևան, բոլոր հերթերի մեջ ես ու իմ ընկերները եղել ենք, չենք կարողացել ինքնաթիռ նստել: Բայց էդ ինքնաթիռ մարդիկ են նստում, որոնք մի ժամ առաջ են Լարս եկել կողքի քաղաքից՝ Ստավրոպոլից, Պյատիգորսկից: Լսել են, որ անվճար չվերթ կա, եկել են: Մեջը 100 տոկոս իրենք փող են վերցնում, որովհետև հիմա շատ է թանկացել ինքնաթիռի տոմսը: Փող են վերցնում ու ուղարկում են»,- պատմեց Արայիկ Մարգարյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3147 դիտում
22:07 04-06-2020
Միխայիլ Ցորկ. «Բավարիային» հասնելը անհույս գործ է
4647 դիտում
10:10 13-05-2016
Տեղեկանք կներկայացնե՞ք, թե ինչ փողով եք կառուցում ճոխ դղյակները, օֆշորում ինչքան փող ունեք. «Հայկական ժամանակ»
1507 դիտում
10:56 29-11-2023
Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»