adidas-ը կհրաժարվի Օզիլի հետ հմաագործակցությունից. պատճառներից մեկը քաղաքական է
adidas-ը կդադարեցնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ համագործակցությունը:
Մարզական հանդերձանք արտադրող գերմանական ընկերությունը ֆուտբոլիստի գործընկեր էր դարձել 2013 թվականին: 7-ամյա պայմանագրով, գերմանացին վաստակում էր մոտ 22 մլն ֆունտ:
adidas-ի ղեկավարության որոշման պատճառներից մեկը՝ չերկարաձգել պայմանագիրը Օզիլի հետ, նրա մասնակցության վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք անցանկալի պատմություններն էին:
2018-ին ֆուտբոլիստը խիստ քննադատության ենթարկվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար:
2019-ի դեկտեմբերին Օզիլը հրապարակավ քննադատեց Չինաստանի իշխանություննեևին՝ երկրում բնակվող ույգուրների հալածելու համար: «Արսենալն» իր խաղացողի այդ արտահայտություններից հեռու մնաց:
Եվս մեկ պատճառ էլ հանդիսանում է ֆինանսական ճգնաժամը՝ կապված աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ընկերությունը օպտիմալացնում է իր ծախսերը: