35436 դիտում
15:54 03-06-2020
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Վանաձորում՝ կապված համավարակի հետ. բազմաթիվ օրինախախտներ ենթարկվել են վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոստիկանությունը շարունակում է կատարել պարետ Տիգրան Ավինյանի որոշումները։
Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Լոռու մարզում՝ Լոռու մարզային վարչության Տարոնի եւ Բազումի բաժինների ծառայողներրը՝ վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Մաթեւոսյանի, Տարոնի բաժնի պետի տեղակալ Ռոլանդ Նալբանդյանի, Բազումի բաժնի պետի տեղակալ Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ուժեղացված ծառայությանը մասնակցել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են մեքենաներում առանց պաշտպանիչ դիմակի ուղեւորներ տեղափոխող վարորդները, ինչպես նաեւ տաքսի ավտոմեքենաներում վարորդների կողքին ուղեւոր փոխադրողները:
Բազմաթիվ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
13156 դիտում
23:17 09-06-2019
Ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը Երևանում․ բերման են ենթարկվել բազմաթիվ օրինախախտներ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
15956 դիտում
15:22 23-10-2020
Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության
4139 դիտում
22:03 31-05-2020
Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ