211652_close_icon

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն․ նախարարը հանձնարարականներ է տվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count904 դիտում article-date 16:40 29-12-2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։ Ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը և ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը։ 

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների և ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը՝ հորդորել է  շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված, բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։ 

Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի, պատահարների կանխարգելման վրա։ 

Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։ 

Նախարարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։

Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր