4021 դիտում
20:38 02-06-2020
Վայելենք Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Երևանի տարբեր վայրերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն:
Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: Շուտով նոր համատեղ նախագիծ կգործարկվի:
Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն:
Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ»-յի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3522 դիտում
23:36 08-11-2018
Հայ երաժիշտները նոր ոգով մատուցեցին Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները
Այս բաժնից
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
394 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
451 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան