211652_close_icon
views-count70022 դիտում article-date 19:00 02-06-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան». կան բերման ենթարկվածներ. Lexus-ի մեջ հայտնաբերվել է հրազեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները կանխել են Սյունիքի մարզում զինված «ռազբորկան»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաջարան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սենիկ Զ.-ի բնակարանից 2019 թ.-ի նոյեմբերի 19-ին Քաջարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Շանթ Թ.- ի կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գողության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Կապան համայնքի Սյունիք բնակավայրի «Դասուգ» ռեստորանային համալիրի տարածքում պետք է հանդիպում տեղի ունենա Շանթ Թ.-ի, Սենիկ Զ.-ի, Գնել Ս.-ի և Մերուժան Ա.-ի միջև: Ոստիկանները, իրականացնելով օպերատիվ տվյալները, դարանակալում և պարզում են նաև, որ «ռազբորկային» նրանք լինելու են Nissan Navara մակնիշի 588 ՏՏ 60 համարանիշի, Lexus մակնիշի 50 XZ 777 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 35 TZ 080 համարանիշի ավտոմեքենաներով և ավտոմեքենաներում էլ զենք է լինելու ու հնարավոր է՝ հարցերը չլուծվելու դեպքում գործի դրվի զենքը: Ոստիկանները, երբ տեսնում են, որ արդեն «ռազբորկայի» մասնակիցները հավաքվել են մեկտեղ ու արդեն սկսվում են միմյանց մեջ պարզաբանումները, նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կապանի բաժնի, որտեղ Սենիկ Զ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հետևի ձախ նստատեղից հայտնաբերվում է հրազեն, իսկ առջևի ուղևորի նստատեղից 17 հատ հրազենի փամփուշտ: Սենիկ Զ.-ն ոստիկաններին հայտնում է, որ նշված հրազենը պատկանում է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր