Ջենարո Գատուզոյի քույրը մահացել է 37 տարեկան հասակում
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել:
Այսօր առավոտյան իտալացի մասնագետի քույրը՝ Ֆրանչեսկան, մահացել է 37 տարեկան հասակում: Նա վերակենդանացման բաժնում էր փետրվարից, երբ առաջին անգամ վատացել էր ինքնազգացությունը:
Նշենք, որ իր նախկին մարզչին և խաղացողին ցավակցություն է հայտնել «Միլանը»: