933 դիտում
10:55 02-06-2020
Այնպես չէ, որ ճաշակի հարց կա․ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը․ «Իմ քայլը» պատգամավոր․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ «ՀՀ»-ն զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած խորհրդատվական կարծիքի վերաբերյալ, որը ներկայացվել է ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումների։
«Իրականում,- մասնավորապես նշել է պատգամավորը,- ՄԻԵԴ-ի ներկա դիրքորոշումն առավել խնդրահարույց է Սահմանադրական դատարանի տեսանկյունից։ ՄԻԵԴ-ի առաջ, ինչպես գիտենք, առաջադրվել էր չորս հարց։ Չորս հարցից երկուսին ՄԻԵԴ-ը չի պատասխանել՝ ասելով, որ դրանք աբստրակտ են և չեն համապատասխանում խորհրդատվական կարծիքի հարցման չափանիշներին։ Ավելին՝ անգամ արձանագրել է, թե հնարավոր չէ այնպես վերաձևակերպել հարցերը, որ հնարավոր լինի պատասխաններ տալ։ Իսկ մյուս հարցերին, որոնց պատասխանել է, պատասխանել է արդեն իսկ իր կողմից ընդունված որոշումների համատեքստում։ Այսինքն՝ շատ քիչ նոր բան է ասել։ Հետևաբար, հարկավոր չէր ՄԻԵԴ դիմել ընդհանրապես․ պարզապես պետք էր համապատասխան ուսումնասիրություններ կատարել, և իրենց համար արդեն պարզ կդառնար ՄԻԵԴ-ի դիրքորոշումը։ Նկատի ունենալով այս ամենը, նաև այն, որ արդեն իսկ կա ձևավորված պրակտիկա, ես չեմ կանխատեսում, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է տրամագծորեն հակառակ կարծիք հայտնել։ Որովհետև այնպես չէ, որ այստեղ ճաշակի հարց կա։ Մոտավորապես այսպես՝ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը։ Վենետիկը կարմիրը ասի, ՄԻԵԴ-ը՝ կանաչը։ Պատասխանները բխում են ձևավորված պրակտիկայից և պետությունների օրենսդրություններից։ Ունենալով նույն ելակետերը, պետք է որ մոտավորապես նույն կարծիքը հայտնվի»»։
[b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6500 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
2806 դիտում
10:00 10-08-2016
«Քլնգելը» անձնական ճաշակի հարց է. «Առավոտ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան