Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է 483.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.89 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.78 դրամ (աճել է 3.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 598.37 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.92 դրամ (աճել է 0.09 դրամով)։