211652_close_icon
views-count743 դիտում article-date 15:44 01-06-2020

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ «31.05.2020-ի դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել հետևյալ տեսչական մարմինները․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Նմանատիպ նյութեր