Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4․850 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ կայացվել է 4․850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 59․054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը ։
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։