Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5203 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 31-ի դրությամբ կայացվել է 5203 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 75 603 ստուգում, որից միայն 836-ը՝ նշված օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։