782 դիտում
15:55 01-06-2020
Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ «[url=https://armenpress.am/arm/news/1016959.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում՝ համաձայն որոնց դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։
Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 114 «կողմ» ձայնով։
Օրենքով նախատեսված կարգավորման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում:
Նմանատիպ նյութեր
3170 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
2353 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
403 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
565 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել