10336 դիտում
11:44 01-06-2020
Վարչապետը վարակված է կորոնավիրուսով, անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը հետը սուրճ է խմել, բոլորս կոնտակտավոր ենք, ի՞նչ է լինելու ԱԺ-ի հետ. Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Իմ ասելիքը վերաբերվում է նիստի վարմանը և նիստերի ճակատագրին: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/01/parliament/3304134?fbclid=IwAR1I51b7KmXdMNuVBeX3lst1YC6kS177kj9J2JqTS1Lg6qtJV3QnzRILit4]Tert.am[/url]-ը։
Պատգամավորն ընդգծեց, որ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: «Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանի հարցից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, ես նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգմանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ առիթի դեպքում, բայց հիմա քվեարկությունները անենք»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրեց, որ իր և ընտանիքի թեստի արդյունքները դրական են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3339 դիտում
16:00 27-09-2020
«Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու». Արթուր Ալեքսանյան
4624 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
16509 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
1492 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
688 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ