4014 դիտում
20:56 27-03-2020
Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա ստանում է բուժում, իսկ նրա հետ կոնտակտավոր 11 անձինք մեկուսացվել են. Վրեժ Գաբրիելյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/03/27/vrej-gabrielyan/3248230]Tert.am-[/url]ը գրում է. Մեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ: Դուք պատկերացնո՞ւմ եք, հերթափոխում լինում են 15-20 մարդ, եթե դրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15-20 հոգին արդեն դառնում են ակտիվ կոնտակտավորներ և հետագայի համար մենք նրանց պետք է մեկուսացնենք, հեռացնենք, որ կարողաննք այդ սպառնալիքը հեռացնել ընդհանուր ջոկատից, ընդհանուր կառույցից»,- ընդգծեց նա:
Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին վարակակիրի հետ 11 ակտիվ կոնտակտավորները մեկուսացված են. «Նրանք մեկուսացված են մեր ուժերով մեր համապատասխան կառույցներից մեկում, Լուսակերտի տարածքում: Նրանց հետ ակտիվ աշխատանք է տարվում, ամեն ինչ արվում է, որ նրանց վիճակը հսկվի և հետագա բարդացումներ չունենանք»,- շեշտեց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/27/vrej-gabrielyan/3248230]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3304 դիտում
18:53 02-07-2018
ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել հոգեբուժարանում․ որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության
Այս բաժնից
556 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
562 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին