59847 դիտում
18:19 30-11-2022
Արտակարգ դեպք՝ Աշտարակ քաղաքում. թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, ի՞նչ են մտածում Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրեասյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում կնոջը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են Սիլվարդ Ս-ի վրա՝ պատճառելով նրան նշված մարմնական վնասվածքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շների հարձակումը տարեց կնոջ վրա կանխվել է Աշտարակ քաղաքում բնակվող մի երիտասարդ տղայի շնորհիվ, ում անունը Միքայել է, և մինչ շտապօգնության ժամանումը, Միքայելը նաև օգնություն է ցուցաբերել անօգնական կնոջը։
Աշտարակ քաղաքում վերջին տարիներին քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ակտիվ գործունեության շնորհիվ դրական փոփոխություններ կան, դա անհերքելի փաստ է։ Աշտարակում լուծվել է աղբահանության խնդիրը, ավելացել են կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, արտաքին լուսավորությամբ չի զիջում մայրաքաղաքին, սակայն թափառող շների դեմ պայքարում, չգիտես ինչու, Աշտարակի քաղաքապետարանը «կաղում է»։ Այս դեպքը պետք է ազդակ լինի ոչ միայն Աշտարակի քաղաքապետին, այլ նաև Արագածոտնի մարզպետին, հակառակ դեպքում թափառող շները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։ Իսկ Աշտարակ քաղաքում թափառող շների պակաս չկա։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
8142 դիտում
22:22 31-05-2020
Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել