75272 դիտում
10:17 31-05-2020
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Վանաձորում բռնկված հրդեհի հետևանքով տան տերը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել Վանաձորի հրշեջներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։17-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Վանաձորի-հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 10-րդ բնակարանի հյուրասենյակում։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանում գտնվող 7-ամյա Կ.Գ.-ին քաղաքացիները դուրս են բերել ծխահարված տարածքից և տեղափոխել հարևանի բնակարան:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Ժամը .20։32-ին հրշեջ-փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են սեփականատեր, 45-ամյա Գոհար Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիկները գնահատել են բավարար։
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+