211652_close_icon
views-count26266 դիտում article-date 15:11 21-10-2022

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Վանաձորում «Պռոշյան» սուպերմարկետի մոտ Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից․ օպերատիվ են գործել Վանաձորի հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 82 հասցեի՝ «Պռոշյան» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդ Տիգրան Մադոյանն ու քաղաքացիները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լուռու գումարտակի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր