Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը»,- նշել է նա: