907 դիտում
16:56 30-05-2020
Շիրակի մարզում կորոնավիրուսի անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն առողջության առաջնային օղակինն է
Ինչպես ողջ հանրապետության տարածքում, Շիրակի մարզում ևս հիվանդության անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը:
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա:
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է: 26 պացիենտ բուժվում է մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն:
Նմանատիպ նյութեր
4331 դիտում
11:39 19-08-2021
Պատվաստանյութերը կանխում են «դելտա» հիմնամանրէով հիվանդացության ծանր ընթացքով դեպքերի աճը. ԱՀԿ
1056 դիտում
20:09 23-01-2015
Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am