Պատվաստանյութերը կանխում են «դելտա» հիմնամանրէով հիվանդացության ծանր ընթացքով դեպքերի աճը. ԱՀԿ
Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէով վարակման ժամանակ: ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
«Բացարձակապես ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են «դելտա» հիմնամանրէով հիվանդացության ծանր ընթացքով դեպքերի թվի և մահացության ցուցանիշի աճը»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ: Վերջինս հավելել է, որ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի կարիք չկա:
ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն, իր հերթին, մատնանշել է, որ անգամ պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում տարածվում է «դելտա» հիմնամանրէն, սակայն ամենայն հավանականությամբ՝ չպատվաստվածների շրջանում:
«Դելտա» հիմնամանրէն «Քովիդ-19»-ի տարատեսակներից մեկն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում: Այն մյուս տարբերակներից առանձնանում է արագ տարածվելու ունակությամբ և օրգանիզմի վրա մեծ ազդեցություն թողնելու հատկությամբ: