816 դիտում
09:01 30-05-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1,7 տոկոսով։ Շինարարության ոլորտում ևս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 21,9 տոկոսով։
Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետևանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և այդ օրերին արգելվեց որևէ շինարարության իրականացում։
Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 8,6 տոկոսով։ Սա ևս արտակարգ դրության հետևանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առևտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել, միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
10:22 29-07-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
2882 դիտում
15:13 26-06-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով
1929 դիտում
08:54 23-08-2016
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
718 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
721 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»