211652_close_icon
views-count30811 դիտում article-date 17:18 29-05-2020

Գալուստ Սահակյանի տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում խափանման միջոց է ընտրվել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու՝ ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե ինչ քրեական գործի շրջանակում է Ա. Սահակյանը որպես կասկածյալ ներգրավված՝ նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր