211652_close_icon
views-count7164 դիտում article-date 16:14 29-05-2020

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել

Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում՝ Շմիտովսկի անցուղում, ցանկապատից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը` հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Վերջինի խոսքով՝ հայտնաբերվածը Հայաստանի Հանրապետության 66-ամյա քաղաքացի է։ Նշվում է, որ նրա աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: «Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,-նշել է աղբյուրը: Բացի այդ, մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատավայրի անցաթուղթ է եղել: Դին ուղարկվել է դիահերձարան, իսկ քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասները:

Նմանատիպ նյութեր